Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ»

«Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ»
02.05.2025 | 21:18

Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.

- Ո՛չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.

- Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.

-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:

Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.

- Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ:

Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց.

- Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցնի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց.

- Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել:

Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ:

Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություններ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել:

Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց:

Խնդրեցի սեր, Աստված ինձ մոտ ուղարկեց կարիքավորներին, խեղճերին, որբերին, անտուն լքվածներին, նրանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեին:

Ես խնդրեցի բարություն ու կարեկցանք, և Աստված ինձ տվեց հնարավորություն:

Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ:

Աստված լսեց իմ աղոթքը:

Մայր Թերեզա

«Ar Art Ձեռքի աշխատանք»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ